ԹԵՄԱ 1
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՒՆ
Բարի գալուստ քաղաքային շարժունակությանն առնչվող մեր ուսումնական առցանց դասընթացի առաջին մոդուլը։ Ներկայիս պահին մոլորակի բնակչության մեծ մասը ապրում է քաղաքներում, իսկ որոշ աշխարհամասերում, օրինակ՝ Եվրոպայում, այդ թիվը հասնում է 75%.-ի, թեպետ իհարկե, պետք է հաշվի առնել, որ քաղաքը, որպես վարչարարական միավոր տարբեր կերպ է սահմանվում տարբեր երկներում։ Հայաստանի Հանրապետության բնակչության շուրջ 57 տոկոսն է ապրում մեր երկրի 49 քաղաքներում։ Թեպետ դժվար է համեմատել 1 միլիոնից ավել բնակչություն ունեցող Երևանն ու մոտ 300 հոգի բնակչությամբ Դաստակերտը, այնուամենայնիվ ընդհանուր առմամբ հենց քաղաքներում են հիմնականում կենտրոնացած այնպիսի ակտիվություններ, ինչպիսին են աշխատանքը, ուսուցումը, առևտուրը, սոցիալիզացիան, երեխաների դաստիարակությունը և այլն։
Ինչպե՞ս կարող ենք հնարավորինս հակիրճ սահմանել շարժունակությունը և, մասնավորապես, քաղաքային շարժունակությունը։ Առավել պարզ սահմանումներից մեկը հետևյալն է․ «Քաղաքային շարժունակությունը կամայական քաղաքի տարածքում մարդկանց տեղաշարժի և բեռների տեղափոխման մեթոդների և համակագերի միասնությունն է»։ Ըստ էության սա քաղաքների սոցիալական և տնտեսական կյանքի և ռիթմի հիմնարար բնութագրիչներից մեկն է, որը ներառում է զանազան տեխնոլոգիաներ և դրանցով միավորվող քաղաքաշինական ու տնտեսական սուբյեկտներ։
Մարդիկ ցանկանում են ունենալ հարմարավետ բնակելի տարածքներ։ Նրանք կարիք ունեն այնպիսի միջավայրերի, որոնք հարմար են ապրելու համար, իսկ ծառայությունները հասանելի են և մոտ։ Քաղաքաբնակ մարդկանց անունից ընդունվող կառավարական որոշումները անպայման ազդեցություն կունենան քաղաքի որակի վրա։ Եկեք միասին հասկանանք, թե ինչպես են մեր քաղաքների ենթակառուցվածքները և որդեգրած քաղաքականությունները ձևավորում մեր առօրյա կյանքը։
Այդպիսով, քաղաքային շարժունակությունը կամայական քաղաքի լոգիստիկ համակարգի շրջանակներում մարդկանց, բեռների և տեղեկատվության տեղաշարժի կառավարման գործընթացների ընդհանրություն է՝ քաղաքի զարգացման կարիքների և նպատակների համաձայն։ Այդ նույն համատեքստում կայուն քաղաքային շարժունակությունը ենթադրում է քաղաքների անցումը ավանդական ռեժիմից, որտեղ գերիշխում են մասնավոր ավտոմեքենաները, դեպի նոր ռեժիմ, որը ներառում է հասարակական տրանսպորտի և ընդհանրապես էկոլոգիապես մաքուր այլ փոխադրմիջոցների ավելի լայն կրրառում, ներառյալ, օրինակ, էլեկտրական ավտոբուսները, ինչպես նաև անհատական շարժունակության այնպիսի միջոցների տարածումը, ինչպիսին են հեծանիվները կամ ինքանգլորները։
Շարժունակությունը այնպիսի հիմնարար հասարակական արժեքների արդար հասանելիության հիմքն է, ինչպիսն են աշխատանքը, կրթությունը, բժշկական ծառայությունները, առևտրային կենտրոնները, ժամանցի վայրերը, ներառյալ մարզական կառույցները, և այլն։
Քսանմեկերորդ դրասակզբի քաղաքներում շարժունակությունը կրում է բազմակողմանի և զանգվածային բնույթ և ներառում է այնպիսի մեթոդներ, ինչպիսին են․
Հասարակական տրանսպորտ։ Այս խումբը ներառում է ամենօրյա ռեժիմով քաղաքում տեղաշարժվող մոտորիզացված տրանսպորտային միջոցները, որոնք տեղափոխում են բնակիչներին՝ թույլ տալով նրանց տեղաշարժվել մի կետից մյուսը։ Վառ օրինակներն են մետրոն, ավտոբուսները, տրոլեյբուսները, տրամվայները և տաքսիները, որոնց կարելի է դիտարկել նաև երկրորդ կետում։
Անձնական տրանսպորտ: Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը և տարատեսակ հավելվածների ի հայտ գալը որոշակի առումով կպումային կետ է ստեղծել հասարակական և անձնական տրանսպորտի միջև, մասնավորապես՝ տաքսիների տեսանկյունից։ Այնպիսի հավելվածները, ինչպիսին են GG-ն, Uber-ը, YandexGo-ն և այլն, թույլ են տալիս շարքային քաղաքացիներին օգտագործել իրենց անձնական փոխադրամիջոցները, առաջին հերթին՝ մարդատար ավտոմեքենաները, հասարակության այլ շերտերին տաքսի ծառայություններ մատուցելու համար։ Ընդհանուր առմամբ տրանսպորտի այս խմբին բացի մասնավոր ավտոմեքենաներից սովորաբար դասվում են հեծանիվները, մոտոցիկլները և ըստ որոշ մասնագետների նույնիսկ անվավոր չմուշկները։
Բեռնատար տրանսպորտ: Քաղաքային պայմաններում շահագործվող փոխադրամիջոցների այս խումբը ներառում է նյութերի և պատրաստի ապրանքների տեղափոխման մեջ ներգրավված սեփականության տարատեսակ ձևաչափով հանդես եկող տրանսպորտային միջոցները։ Ըստ բեռնատարողության այս խմբի փոխադրամիջոցները սովորաբար բաժանվում են երեք տեսակի՝ թեթև բեռնատար, միջին բեռանատար և ծանր բեռնատար ավտոմեքենաներ։
Եվ վերջապես բոլորովին վերջերս ծագած տրանսպորտի կազմակերպման նոր եղանակ՝
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներ։ Միջազգային եզրութաբանության մեջ ընդունված shared mobility հասկացողությունը ծագել է բոլորվին վերջերս և հիմնվում է ավտոմեքենաների, մոտոցիկլների, հեծանիվները, անհատական շարժունակության միջոցների, օրինակ սքութերների և ինքնագլորների, ընդհանուր օգտագործման հնարավորության վրա՝ առանց դրանց սեփականության իրավունքի։ Այս սպարագայում նշված տրանսպորտային միջոցները կարճաժամկետ եղանակով հասանելի են դառնում օգտատերերին այն պահերին և այն վայրերում, որտեղ ծագում է դրանց անհրաժեշտությունը։.
Սակայն շարժունակությունը ավելին է, քան պարզապես մարդկանց հասանելի տրանսպորտային միջոցների ընդհանրությունը։ Քաղաքաշինական ժամանակակից նորմերն ու մոտեցումները պահանջում են, որպեսզի հնարավորին նվազեցվեն մարդկանց և քաղաքային միջավայրի միջև առկա խոչընդոտները՝ ստեղծելով հասանելի տարածքներ, և միևնույն ժամանակ երկրորդային պլան է ուղարկում զուտ տրանսպորտային ենթակառուցվածքների և դրանց թողունակության անվերջ ընդլայնման ձգտումը։ Օպտիմալացնելով քաղաքային բնակչության խտությունը և բաշխվածությունը, ապահովելով հողատարածությունների մտածված գոտիավորումը՝ հնարավոր է քաղաքները ավելի հարմարավետ դարձնել քաղաքացիների համար։ Այս պարագայում ապրանքների և ծառայությունների մոտ գտնվելը դառնում է քաղաքային միջավայրում բնակվելու գլխավոր առավելությունը, ինչպես նաև կարող է խթանել ներդրումներն ու ստեղծել նոր հնարավորություններ։
Կոմպակտ, լավ մտածված քաղաքաները ըստ այդմ կարող են դառնալ ավելի մաքուր, ավելի քիչ վնասակար ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա և դառնալ գրավիչ նաև որպես լավ օրինակներ։ Հենց այս երկարատև դրական ազդեցությանն է ուղղված այն գաղափարը, որը կոչված է անվանել Sustainable mobility, կամ Կայուն շարժունակություն։
Քաղաքի յուրաքանչյուր բնակչի արդարության սկզբունքով հասանելի տեղաշարժի հնարավորություն ապահովելուց զատ, կայուն շարժունակությունը նաև ենթադրում է ավելի լայն ազդեցություն, մասնավորապես, ճանապարհա-տրանսպորտային պատահարների թվի նվազեցում, առաջին հերթին երթևեկության մասնակցի խոցելի խմբերի համար, այսինքն այն մարդկանց, որոնք սովորաբար չունեն բավարար պաշտպանության մակարդակ ապահովող արտաքին միջոցներ և այդ պատճառով դրանց ցանկացած փոխազդեցությունը այլ տրանսպորտային միջոցների հետ պարունակում է շատ ավելի մեծ ռիսկ ու վտանգ։
Ըստ այդմ երթևեկության մասնակիցներին ըստ խոցելիության ընդունված է բաժանել հետևյալ խմբերի՝
- Հետիոտներ
- Հեծանվորդներ
- Մոտոցիկլիստներ
Հենց այս ֆորմալ բաժանումն է ընկած ճանապարհային անվտագության մակարդակի գնահատման հիմնական մեթոդաբանությունների մեջ, թեպետ, կայուն շարժունակության տեսանկյունից, ինչպես նաև ելնելով տվյալ ուսումնասիրության կամ նախագծի շրջանակներից, ընդունված է նաև օգտագործել այլ դասակարգումներ, որտեղ առանձին կարող են հիշատակվել մինչև 7 տարեկան երախաները, դպրոցահասակ երեխաները, հենաշարժողական խնդիրներ ունեցող և ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից զրկված մարդիկ, ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող բանվորները և այլն։
Փորձելով նաև ազդել տեղաշարժի անվտանգային բաղադրիչների վրա՝ կայուն շարժունակության կոնցեպտը, վերջնական հաշվով, զգալիորեն նպաստում է առողջապահական և տնտեսական, օրինակ՝ ապահովագրական, ոլորտների բարելավմանը։