Կյանքը շարժում է
ՄԵՐ ՄԱՍԻՆ

Mobility.am կայքը կրթական հարթակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ ավելին ժամանակակից շարժունակության, տրանսպորտի և նորագույն տեխնոլոգիաների մասին։

Mobility.ամ հարթակը, որը ստեղծել է «Ավտոարտադրողների պաշտոնական ներակայցուցիչների ասոցիացիան» «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում, կոչված է առաջին անգամ մեկ տիրույթում հավաքել ժամանակակից շարժունակությանը առնչվող ուսումնական մոդուլներ, որոնք առաջին հերթին կկրեն ճանաչողական բնույթ, չեն ծանրաբեռնի դիտողներին ոչ արդարացված տեխնիկական մանրամասներով, սակայն թույլ կտան գաղափար կազմել մի ոլորտի մասին, որը անմիջական ու շոշափելի ազդեցություն է թողնում յուրաքանչյուրիս առօրյայի վրա։ Հարթակը օգտակար կլինի նաև այն երիտասարդներին, որոնք դրա օգնությամբ մի գուցե կբացահայտեն մի նոր աշխարհ, որտեղ կցանկանան կերտել իրենց մասնագաիտական ապագան։ Չէ որ, ժամանակակից շարժունակությունը պահանջում է գիտելիքներ և հմտություններ այնպիսի տարբեր ոլորտներից, ինչպիսին են տնտեսագիտությունը, ինժեներությունը, տվյալագիտությունը, բնապահպանությունը, ճարտարապետությունը և այլն։