Վերջին ժամանակներում տարբեր աղբյուրներից հաճախակի կարող ենք լսել «Կայուն զարգամցան նպատակներ» եզրույթը, որը սահմանել է Միացյալ ազգերի կազմակերպությունը և դրա ներքո միավորել մարդկության առջև կանգնած մի շարք առաջնային խնդիրների լուծմանն ուղղված տեսլական։ Այդ խնդիրների շարքում, ի թիվս առողջապահության, կրթության, հավասարության, խաղաղության և այլ կարևոր հասկացությունների հիաշատակվում են մատչելի և մաքուր էներգետիկան, կլիմայի պաշտպանությունն ու կայուն զարգացող քաղաքներն ու համայնքները։
Մեր դասընթացի շրջանակներում մեզ առաջին հերթին հետաքրքրելու են հենց այս երեքը, որոնք, բնականաբար, պատահական չեն հայտնվել տարբեր երկների ուշադրության կենտրոնում։ Ինչպես արդեն հավանաբար գիտեք, մարդկության զգալի մասը բնակվում է հենց քաղաքներում, թեպետ դրանք զբաղեցնում են Երկրագնդի ցամաքի ընդամենը 3 տոկոսը։ Պատահական չէ, որ հենց քաղաքներում է արտադրվում և նաև ծախսվում համաշխարհային էներգետիկ բալանսում տեղ գտած էլեկտրաէներգիայի մեծ մասը։ Ավելին այդ էներգաշրջանառության մեջ շոշափելի բաժին ունեն մարդկանց և բեռների շարժունակության մեջ ներառված տրանսպորտային միջոցները։
Ուստի, պատահական չէ, որ հենց քաղաքների անցումը այլընտրանքային էներգիայի աղբյուրներին և քաղաքային տրանսպարոտի բարելավումը, օրիանկ՝ էլեկտրականացումը, դիտարկվում են որպես կայուն զարգամցան տեսանկյունից սահմանած նպատակներին հասնելու գլխավոր պայմաններից մեկը։
Մեր ոսումնական երկրորդ թեման նվիրված կլինի հենց քաղաքային շարժունակության էլեկտրականացմանը։